-
05.06.2012|
00:55
Շուտով մեկ տարի կլինի, ինչ Մոսկվայի ու Բաքվի միջև լուրջ կրքեր են բորբոքվել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ: Մինչ ռուսները բանակցությունների ավարտի վերջնաժամկետ են հայտարարել այս տարվա հունիսը, «բաքվեցի ռազմավարները» շարունակում են չարարկել (ի չարը գործադրել) դա իրենց հաղթաքարտով:
-
05.06.2012|
00:46
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը որոշեց Հարավային Կովկասի տարածաշրջանային հակամարտությունների պատասխանատվությունը թողնել Եվրամիությանը (ինչն առավել որոշակիորեն արտացոլվեց ղարաբաղյան հարցի առնչությամբ), որոշ ժամանակ եվրոպական կառույցները փորձում էին ԱՄՆ-ին ցուցադրել իրենց ընդունակությունը` ավելի արդյունավետ ազդեցություն գործելու Հարավային Կովկասի պետությունների, նախ և առաջ Հայաստանի ու Ադրբեջանի վրա:
-
31.05.2012|
15:20
2012 թվականի Հայաստան: Հանրապետություն: Երրորդը: Գրեթե երկու միլիոն բնակչությամբ: Քաղաքամայր Երևանով: Ապագայի պատմաբանները, եթե հանկարծ, ի տարբերություն իրենց նախորդների, հանդգնեն անաչառ լինել ու քաղաքական համա-հակակրանքներից հրաժարվել` հրաժարվելով նաև ավանդական վարձավճարվածությունից, ի՞նչ են արձանագրելու:
-
31.05.2012|
14:28
Մեզանում օրինաչափորեն ստացվել է այնպես, որ Քլինթոնն ավելի շատ է Հայաստան գալիս, քան Վանոն: Այնուհանդերձ, Քլինթոնի ամեն գալուց արդիականանում է «հայտնի» միտքը:
-
31.05.2012|
14:23
Վերջին տարիների հայաստանյան ներքաղաքական պայքարին վերաբերող առաջնային թեմաներից է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված «PR արշավը»: ՈՒշագրավ է, որ այդ արշավն ուղեկցվել է տարատեսակ մեթոդների կիրառմամբ՝ սկսած ամենակեղտոտ «մուտիտների» տարածումից, վերջացրած «վերլուծականներով»: Պատճառը հասկանալի է. Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչապետի պաշտոնը կարևորագույն նշանակություն ունի թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով (ըստ ճաշակի և ցանկությունների):
-
31.05.2012|
14:17
Արաբական ասացվածքը փաստում է. «Երկու սուր մի պատյան չեն մտնի, երկու լարախաղաց մի լարի վրայով չեն անցնի»։ Դատելով արաբական աշխարհում, հատկապես «ոսկեբեր» Պարսից ծոցի (ի դեպ, շատ արաբներ այդ ծոցն անվանում են Արաբական) մերձակայքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, այստեղ թե՛ բուռն կրքեր են բորբոքվում, թե՛ օր օրի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր մտադիր են իրական կյանքում հաստատել ժողովրդական այդ իմաստությունը և պատմության նոր էջ բացել։
-
31.05.2012|
14:01
Եվրամիությունը միանգամայն որոշակի մտադրություն ունի Հարավային Կովկասի պետությունները ներառելու իր կառույցների մեջ։ Այդ պետությունները Եվրախորհրդի անդամ են, ինչն արդեն զգալի փոփոխությունների է հանգեցրել արտաքին և ներքին քաղաքականության մեջ։
-
25.05.2012|
17:25
Կյանքը դառնում է հետաքրքիր: Քաղաքականը: Սա առաջին և առայժմ ամենատարողունակ գնահատականն է ԲՀԿ-ի երեկ բարձրաձայնած հայտարարության առ այն, որ «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»:
-
25.05.2012|
13:18
Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կոչված է կարևորագույն փոփոխություններ սահմանելու ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ և նրա առջև դրված խնդիրներում։ Քննարկվել են ՆԱՏՕ-ի ուժերի միասնական շտաբ ստեղծելու հարցերը, ժամանակակից մարտահրավերներին դաշնախմբի վերաբերմունքի կանոնները։
-
21.05.2012|
12:56
ՆԱՏՕ-ի համակարգային խոր ճգնաժամը կապված է եվրոպական քաղաքական «բևեռի» ձևավորման և Եվրոպայի առաջատար պետությունների ու առհասարակ Եվրոպական ընկերակցության ձգտման հետ` ավելի մեծ ինքնուրույնություն ունենալու համաշխարհային քաղաքականության մեջ։ Եվրոպական պետությունները ստեղծել են արագ արձագանքման եվրոպական կորպուս, որը կոչված է ժամանակի ընթացքում դառնալու ատլանտյան դաշնախմբի այլընտրանք։ ԱՄՆ-ը զգալի ջանքեր է գործադրում անդրատլանտյան հարաբերությունների վերածնության ու խորացման ուղղությամբ, ինչին զգալիորեն նպաստում են անվտանգության հետ կապված միջազգային և տարածաշրջանային շատ խնդիրներ։